Foto

ԱՄՆ տնտեսությունը 2025 թվականի վերջին կաճի 3%-ով՝ չնայած շաթդաունին․ Բեսենթ

ԱՄՆ տնտեսությունը 2025 թվականի վերջին կաճի 3%-ով՝ չնայած շաթդաունին։ Ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Տնտեսությունն ավելի լավ է գործում, քան մենք կարծում էինք։ Մի քանի եռամսյակների ընթացքում ՀՆԱ-ի աճը կազմել է 4%։

Մենք տարին կավարտենք, չնայած «Շումերի շաթդաունին» (Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերի անունով), իրական ՀՆԱ-ի 3% աճով»,- CBS News-ին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։