Foto

Ինչքան «ֆեյք» կա երկրում` բոլորը քեզ, նսեմ ճիվաղ, քեզ մեծարող` բոլորը քեզ, չարքին ծառա` բոլորը քեզ

Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը գրում է. «Ինչքան «ֆեյք» կա մեր երկրում` բոլորը քեզ,

Նսեմ ճիվաղ, քեզ մեծարող` բոլորը քեզ,

Չարիք բուծող, չարքին ծառա` բոլորը քեզ,

Քածապարոն պաշտոնյաներ` սրանք էլ քեզ,

Անասելիք խոսող բաներ` բոլորը քեզ,

Նվաստացած ոստիկաններ` դրանք էլ քեզ,

Վերքերին աղ շաղ տվողներ` բոլորը քեզ,

Առանց հավատ աղոթողներ` բոլորը քեզ,

Տկարամիտ օրենսդիրներ` բոլորը քեզ,

Գմբեթազուրկ վանականներ` սրանք էլ քեզ,

Յուղոտ, փամփլիկ որկրամոլներ` բոլորը քեզ,

Անսեռ, անազգ թրքամոլներ` բոլորը քեզ,

Դեմքին դատարկ դաջված լրբեր` սրանք էլ քեզ,

Անաստված ու անսիրտ սրբեր` էս էլ առ քեզ,

Էշն ի՞նչ գիտի, թե նուշն ինչ է, սա էլ հետը,

Սրանց վերցրու Երկրից գնա` Երկիրը` մեզ…»։