Foto

Ասաց՝ կանենք Միքայել ջան, Ուրարտուին մենք պիտի տեր լինենք. Միքայել Բադալյանը՝ Միհրան Հակոբյանի մասին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը գրում է. «Միհրանի հետ առաջին անգամ ծանոթացել եմ Էրեբունի թանգարանում, երբ Էրեբունու մասին իրենց հաղորդումն էին նկարահանում: Դրանից հետո էլի հաղորդումներ եղան ու սկսեցինք պարբերաբար շփվել: Երբ ես Էրեբունի թանգարանի տնօրենի պաշտոնը լքեցի, կային այսպես կոչված բարեկամներ, ովքեր չգիտես ինչ հետաքրքիր պատճառներով դադարեցին ինձ հիշել: Դե էլ պետք չէի, շատերը վախենում էին, որովհետև ինձ հետ շփվելով իրենց հարվածի տակ էին դնելու` իրենց ասելով:

Բայց, օրինակ, Միհրանն անմիջապես զանգեց ինձ և առաջարկեց իր աջակցությունը: Երբ հանդիպեցինք, ասացի, որ մտքումս տարբեր գաղափարներ կան ՈՒրարտուի համար: Ասեց, -կանենք Միքայել ջան, ՈՒրարտուին մենք պիտի տեր լինենք:

Երևի վերջին շրջանում շատերն են տեսել 100 կարճ ռիլեր Իրական Պատմություն էջում ՝ Ուրարտուի վերաբերյալ:

Դրանց շնորհիվ մարդիկ սկսեցին գիտահանրամատչելի տեղեկություն ստանալ Ուրարտուի տարբեր բնագավառների մասին: Այդ կարևոր նախագիծը մենք արեցինք Միհրանի հետ և Միհրանի շնորհիվ:

Պինդ մնա, եղբայր ջան: Աստված քեզ և քո ընտանիքին պահապան:

Զգույշ խոսենք Հայաստանում, զգույշ քայելնք Հայաստանում…»: