Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Հակոբ Թ.-ն իր վարած «Porsche» մակնիշի ավտոմեքենայով Բրազիլիայի հրապարակում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարեկ է վիրավորվել, իսկ «Porsche»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, ավտոմեքենայի անվադողերն էլ՝ կիսամաշ:









