Foto

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 105, զոհվել՝ 5 մարդ

Դեկտեմբերի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 476 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, բնական հրդեհի, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, կեղծ ահազանգի, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 171, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 31, 36 այլ դեպքեր:


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:


Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 105, զոհվել՝ 5 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ: