Foto

ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 67 ուկրաինական ԱԹՍ․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի 67 դրոն։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Մարտիկները 24 ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի մարզում, 12-ը` Սարատովում, 11-ը` Ռոստովում։


Բացի այդ, նրանք ինը սարք են խոցել Վոլգոգրադում, երկուական` Կուրսկի, Լենինգրադի, Տուլայի մարզերում և Մոսկվայի տարածաշրջանում, ինչպես նաև մեկական` Կալուգայի, Օրյոլի և Սմոլենսկի շրջաններում:


Ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների` ռուսական զորքերը օդային, ծովային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում բացառապես ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին:


lurer.com