Foto

10 ամսում հանցագործությունների թիվը աճել է 2792-ով

2025 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2945-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը։ 10 ամիսներին հանրապետությունում գրանցվել է 34 265 դեպք, նախորդ տարվա 31 320-ի փոխարեն։

Aysor.am-ի դիտարկմամբ՝ ԱՎԿ-ի տվյալներով՝ նախորդ ամսվա համեմատ 10 ամսում հանցագործությունների թիվը աճել է 2792-ով։

Ըստ ԱՎԿ-ի՝ աճել են և՛ ոչ մեծ ծանրության, և՛ միջին ծանրության, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունները։

2025 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 15 910 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 15 044 դեպք։

Այս տարի գրանցվել է 4 902 ծանր հանցագործությունների դեպք՝ նախորդ տարվա 4 313 -ի փոխարեն, այսինքն՝ ցուցանիշն աճել է 589 դեպքով։

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարի 1 590 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1 445  դեպքից ավելի է 145-ով։

Հաշվետու ժամանակաշրջանում աճել են նաև միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 11 863, նախորդ տարի գրանցվել էր 10 518 դեպք։