Թաիլանդի հարավային Հաթ Յայ քաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը 55-ից հասել է 110-ի: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Իշխանությունները զոհերի թվում ներառել են հիվանդանոցում բնական պատճառներով մահացածներին, նրանց, ում ինքնությունը դեռ չի հաստատվել, ինչպես նաև հեղեղված տարածքներից դուրս բերվածներին։ Հաթ Յայում ջրի մակարդակը վերջին օրվա ընթացքում իջել է, ինչը հնարավորություն է տվել տարհանել տուժածներին և ակտիվացնել որոնողափրկարարական աշխատանքները:
Տարերքի հետևանքների վերացման և բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքներում գործի են դրված Թաիլանդի ռազմածովային ուժերը: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է մոտ 2 միլիոն մարդ:









