Foto

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «MAN» և «ISUZU» ավտոբուսները․ երթևեկելի գոտին ամբողջությամբ փակվել է

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են «MAN» և «ISUZU» մակնիշի ավտոբուսները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ ավտոբուսները հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունները: