Foto

ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել Ժնևում մշակված խաղաղության ծրագրի պարամետրերը. Պեսկով

Վաշինգտոնը Մոսկվային ուղարկել է Ուկրաինայի համար իր խաղաղության ծրագրի պարամետրերը, որոնք մշակվել էին Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցությունների արդյունքներից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հիմնական պարամետրերը հաղորդվել են, և հաջորդ շաբաթ քննարկում կլինի Մոսկվայում», - նշել է Պեսկովը։

Աղբյուրը՝ Tert.am