Foto

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ. այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Կշարունակվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող ամսական 50,000 դրամ աջակցությունը․ այն վերաբերում է 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին: