Foto

Հայտնաբերված բազեն տեղափոխվել է վերականգնողական կենտրոն. լուսանը բաց է թողնվել վայրի բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին նոյեմբերի 15-ին ստացվել է ահազանգ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում հայտնաբերված վիրավոր գիշատիչ թռչնի, իսկ նոյեմբերի 16-ին՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրում հայտնված լուսանի վերաբերյալ։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ թռչունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սապսան» տեսակի բազե է, որի թևը վնասված է եղել։

Լուսանի արտաքին զննությամբ որևէ վնասվածք չի հայտնաբերվել։

Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը վիրավոր թռչնին տեղափոխել են Էնդեմիկ և վտանգված կենդանիների պահպանման հիմնադրամի վերականգնողական կենտրոն՝ բուժման, խնամքի, վերականգնման համար։

Ինչ վերաբերում է լուսանին, կենդանին բաց է թողնվել վայրի բնություն՝ ապահովելով նրա վերադարձը բնական միջավայր։