Ateo Breaking-ի տեղեկություններով՝ Հայաստանը արգելափակել է ռուս բլոգեր Արտեմի Լեբեդևի մուտքը երկիր։
Հիշեցնենք, որ Լեբեդևը վերջերս քննադատել էր Հայաստանի իշխանություններին՝ «կոնյակ» անվանումից հրաժարվելու համար։ Դրան արձագանքել էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ռուսերենով բավական ծավալուն քննադատական հոդված «նվիրելով» նրան։









