Foto

Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները

Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները մինչև պետությունը առաջիկա 3 ամսում որոշում կկայացնի՝ ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու։

Այս մասին հայտնում են ՀԾԿՀ–ից։

Հիշեցնենք, որ այսօր դադարեցվել է ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման որոշում է կայացրել երեք օր տևած քննարկումից հետո։

Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքն օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։

Կարապետյանների ընտանիքը պետությունից պահանջում է 500 մլն դոլար հատուցում՝ հասցված, ինչպես նաև սպասվող վնասների համար։