Ռուսաստանի զինված ուժերը թիրախավորել են Ուկրաինայի Օդեսա քաղաքի Իմզայիլի նավահանգստում գտնվող հեղուկ գազով (LPG) բեռնված թուրքական նավը: Նշվում է, որ նույնիսկ հրդեհվող նավի հնարավոր պայթյունով պայմանավորված Ռումինիան տարհանել է սահմանամերձ Փլաուրու գյուղի բնակիչներին:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի ծովագնացության գլխավոր վարչությունը։ 4 տոննա հեղուկ գազով բեռնված «ORINDA» նավում բռնկված հրդեհի հետևանքով զոհեր և վիրավոներ չկան, բոլորը տարհանվել են, սակայն հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են:
«16 հոգանոց անձնակազմ ունեցող թուրքական դրոշով և LPG-ով բեռնված ORINDA նավն Ուկրաինայի Իմայիլ նավահանգստստում ընթացող բեռնաթափման ժամանակ խոցվել է և բռնկվել»,- ասվում է հայտարարության մեջ:









