Foto

Ռուսաստանը հարվածել է Օդեսայում գտնվող թուրքական նավին

Ռուսաստանի զինված ուժերը թիրախավորել են Ուկրաինայի Օդեսա քաղաքի Իզմայիլի նավահանգստում գտնվող հեղուկ գազով (LPG) բեռնված թուրքական նավը: Նշվում է, որ նույնիսկ հրդեհվող նավի հնարավոր պայթյունով պայմանավորված Ռումինիան տարհանել է սահմանամերձ Փլաուրու գյուղի բնակիչներին:

Ինչպես հայտնում է Թուրքիայի ծովագնացության գլխավոր վարչությունը, 4 տոննա հեղուկ գազով բեռնված «ORINDA» նավում բռնկված հրդեհի հետևանքով զոհեր և վիրավոներ չկան, բոլորը տարհանվել են, սակայն հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են:

«16 հոգանոց անձնակազմ ունեցող թուրքական դրոշով և LPG-ով բեռնված ORINDA նավն Ուկրաինայի Իմայիլ նավահանգստստում ընթացող բեռնաթափման ժամանակ խոցվել է և բռնկվել»,- ասվում է հայտարարության մեջ: