Foto

Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը չի բացառել իր երկրի վրա զինված հարձակման վտանգը

Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլան հայտարարել է, որ երկրի վրա հավանաբար զինված հարձակում է նախապատրաստվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Rzecz pospolita» պարբերականը։

Կուկուլան այս գնահատականը ներկայացրել է՝ արձագանքելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի այն հայտարարությանը, թե աշխարհը գտնվում է մի իրավիճակի մեջ, որն իր բնույթով հիշեցնում է 1939 և 1981 թվականները։

«Դա շատ լավ համեմատություն է, քանի որ այսօր ամեն ինչ կախված է մեր դիրքորոշումից՝ կկարողանա՞նք զսպել հակառակորդին, թե՞ հակառակը՝ կմղենք նրան ագրեսիայի»,– նշել է Կուկուլան։