Foto

Խուզարկում են ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի տունը

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկում են ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի տունը: Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

«Հստակ հրահանգ կա՝ խուզարկել Էջմիածնում ընդդիմադիր հայացքներ ունեցող այն անձանց տները, ովքեր կարող էին իրենց հեղինակությամբ այսպես ասած՝ «եղանակ» փոխել Վաղարշապատի ընտրություններին՝ ի նպաստ «Հաղթանակ» դաշինքի:

Իշխանությունը, փաստորեն, այդքան էլ հաշտ չէ ընտրության արդյունքների հետ, ու մտադիր է հատիկ առ հատիկ գնալ ընդդիմադիրների և նրանց սատարողների հետևից: Սա 2026թ.-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանք է: Փաստացի Սևակ Խաչատրյանի ստացած ձայները հուսահատության մեջ է գցել իշխող ուժին»,- նշել է լրագրողը: