Foto

"ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ" ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

"ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ" ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը ամեն օր խոսում  է Հայաստանում ադրբեջանցիների բնակվելու իրավունքի մասին, պահանջում Երևանը, Սևանը, Ջերմուկը, Սյունիքը։ 1988-ից սկսած հայկական պատմական Գարդմանքից  (Շահումյանի, Շամխորի, Դաշքեսանի, Գետաբեկի, Թովուզի, Խանլարի, Ղազախի շրջաններ) բռնագաղթի են ենթարկվել 260 հազար, Կիրովաբադ–Գյանջայից՝ 40 հազար, Բաքվից՝ 250 հազար, մյուս շրջաններից՝ 110 հազար, ԱրցախիՀանրապետությունից՝ 120 հազար բնիկ հայ բնակչություն, որոնք հավատքով քրիստոնյա են։ Նրանք ցանկություն ունեն վերադառնալ, տեր կանգնել իրենց հազարավոր սրբավայրերին, վանքերին, եկեղեցիներին, տներին, գետերին, լեռներին, դաշտերին: 

Ոչ միայն Բաքվի նավթային սուլթանը, այլև միջազգային ատյանները անտեսում են 880 հազար հայ քրիստոնյաների, նրանց սերունդների իրենց հայրենիքում ապրելու իրավունքը։ 


 Հիմնադրամի տնօրեն՝ Բակուր Կարապետյան