Foto

Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ վաղն իրեն որպես թրшֆիքինգի զnh փուռն են տալու. Գեղամ Մանուկյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանը դարանի առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԷՑ-ի լիցենզիայից զրկման վերջին որոշումից։

Նրա կարծիքով՝ այդ զարգացումը կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը։

Մանուկյանը հիշեցրեց, որ այդ պահին ընդդիմությունը բարձրաձայնել էր հնարավոր ռիսկեր, որոնք այժմ, իր խոսքով, իրականություն են դարձել։

Մանուկյանը նշեց, որ ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող գործընթացները կարող են միջազգային արբիտրաժային դատարաններում բերել միլիոնավոր դոլարների պահանջների Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իսկ այդ գումարները «վճարելու է շարքային քաղաքացի»։

Նա նշեց, որ Մեսրոպ Մեսրոպյանին, ըստ իր ձևակերպման, օգտագործում են քաղաքական որոշումների իրականացման համար, իսկ փոփոխված օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս մեկ անձի ստորագրությամբ ընդունել առանցքային որոշումներ։ «Մեսրոպյանը չի հասկանում, որ վաղն իրեն որպես թրաֆիքինգի զոհ փուռն են տալու. օրենքը փոխեցին, որ մենակ Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանա որոշում կայացնել, միլիոնավոր դրամներ աշխատող Ռոմանոսին նշանակելու, այսօր դա ու հետագա բոլոր քայլերը, վաղը բոլորը չմեղանալու են, ասելու են՝ բա գնացեք այն Հրազդանցի հարիֆից պահանջեք, մենք ի՞նչ կապ ունենք»,-նշեց նա:

Մանուկյանը նաև ընդգծեց, որ հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը խախտումների վտանգի մասին նախապես զգուշացրել է և քվեարկել է դեմ՝ նշելով, որ գործընթացը կարող է հակասահմանադրական լինել։