Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը, տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Բարձրաստիճան հյուրն ու նրան ուղեկցող խմբի անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, ապա շրջել հուշահամալիրի տարածքով:
Հուշապատի մոտ նրանք կանգ են առել Հայոց ցեղասպանության տարիներին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի և Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հուշաքարերի մոտ, որոնք զգալի դերակատարություն են ունեցել հայերին ցուցաբերվող աջակցության ծրագրերում:









