Foto

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների հետադարձը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: