Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի խմբերը:
Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, անհայտ անձը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:









