Ես ՀԷՑ-ում տիրապետում եմ իրավիճակին, ՀԾԿՀ-ում այս մասին հայտարարեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Գործընթացը շարադրված է էներգետիկայի մասին օրենքով, և ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները, ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելու եմ մի շարք վերահսկողական, ստուգողական և այլ գործառույթներ։
Մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, թաքցվելով և՛ ՀԾԿՀ-ից, և՛ իրավասու վերահսկողական և տեսչական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից, բերել հանգեցրել է այն ճգնաժամային իրավիճակին, որ ՀԾԿՀ նախագահը ստիպված էր ՀԷՑ-ի նկատմամբ վարույթ հարուցել և կանխարգելիչ միջոցառում իրականացնել»,-ասաց Պետրոսյանը
Նա նշեց, թե օրեր առաջ իր արած կանխատեսումը, որ ՀԷՑ-ը ենթադրաբար կզրկվի լիցենզիայից, պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված ստուգումների արդյունք էր, որին ինքը տիրապետում է։









