Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, նոյեմբերի 10-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակի օղի և ծխախոտ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աբովյան քաղաքի բնակիչ 35-ամյա վարորդը մեքենայի սրահից և բեռնախցիկից ներկայացրել է տարբեր տեսակի և տարողության 460 շիշ օղի, տարատեսակ 1440 ծխախոտ և 42 տուփ ճայթռուկներ, բոլորն էլ առանց ակցիզային դրոշմանիշի և փաստաթղթերի։
Ապրանքները փաթեթավորվել և կնիքվել են հետագա ստուգման համար։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:









