Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 66-ամյա բնակիչը ավտոտնակում թմրամիջոց է պահում։ Նոյեմբերի 10-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել 66-ամյա տղամարդու տանը կից ավտոտնակում: Հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 13 գրամ զանգված. գյումրեցի տղամարդը հայտնել է, որ այն մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









