Foto

Պապոյանն ու ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարը քննարկել են զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիներ

Ռիադում հանդիպեցի Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլա Բին Տուք Ալ Մարրիի հետ։

Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Քննարկեցինք Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները։

Հրավիրեցի էմիրաթցի գործընկերոջս մասնակցել Հայաստանում նախատեսվող զբոսաշրջային միջոցառումներին և ներկայացրեցի ներդրումային հնարավորությունները՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ագրոբիզնեսի և կրթության ոլորտներում։

Գործընկերս ընդունեց հրավերս՝ ընդգծելով, որ Հայաստան կայցելի գործարարների հետ»: