Վերջին 15 տարվա մեջ սա առաջին այցն է Հայաստանի Հանրապետության վարչապետի, հետևաբար սա շատ պատմական պահ է մեզ համար, մեր ժողովրդների համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, Բուխարեստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկոլեսկուն։
Նա, մասնավորապես, նշեց. «Հիմա մենք պատիվ ունենք նշել Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35 ամյակը, հետևաբար չէր կարող լինել ավելի լավ առիթ այս հրաշալի իրողությունը նշելու, քանց ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրի ստորագրումն էր։ Իհարկե մենք կարող ենք մեր քաղաքական երկխոսությունը էլ ավելի զարգացնել, որը արդեն իսկ բարձր մակարդակի վրա է և կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել մեր քաղաքացիների համար, որպեսզի կարողանանք մեր համագործակցությունը արծարծել տնտեսական ոլորտներում։
Մենք կարող ենք էլ ավելի լայն գործակցություն ունենալ, հատկապես երբ խոսքը Հայաստանին աջակցելու մասին է, հատկապես ԵՄ հետ հարաբերությունների սերտացման առումով։ Այսօր շատ լավ քննարկումներ ենք ունեցել, ընդլայնված կազմով, ինչպես նաև տետ–ա-տետ։
Իհարկե, շատ շնորհակալություն ձեր հրավերի համար, որպեսզի ես նույնպես այցելեմ Հայաստանի Հանրապետություն և էլ ավելի նպաստեմ Բուխարեստի և Երևանի միջև հարաբերությունների սերտացմանը, ես անպայման կայցելեմ։ Դրա հետ մեկտեղ մենք նաև կկազմակերպենք գործարար համաժողով։ Մենք արդեն իսկ 100 միլիոն եվրոյի ապրանքաշրջանառություն ունենք, բայց դա կարող է էլ ավելի լավարկվել հատկապես ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումից հետո։
Մենք նաև խոսում ենք հնարավոր աջակցության մասին Ռումինիայի կողմից, երբ խոսքը Հայաստան–ԵՄ հարաբերությունների սերտացման մասին է, հատկապես, երբ խոսքը ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին է։ Դուք կարող եք, այո, ակնկալել, որ կունենաք Ռումինիայի ամբողջական աջակցությունը։ Մենք հասկանում ենք ինչ դժվար է այդ գործընթացը»։









