Foto

Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն է բացվել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ԱՊԱ-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ այցի ընթացքում իրեն ընդունել են բարձր մակարդակով։

Էրդողանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար հնարավորությունների պատուհան է բացվել.

«Հնարավորությունների պատուհան է բացվել կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար: Խաղաղության գործընթացի արագ ավարտը Ադրբեջանին կբարձրացնի որպես տարածաշրջանում խաղաղության ճարտարապետի առաջատար դիրք»,- ասել է նա: