Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Նովոյե և Սլադկոյե, ինչպես նաև ԴԺՀ-ի Գնատովկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Արևելք» ուժային խմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը թշնամու պաշտպանության խորքում։ Զապորոժիեի մարզի Նովոյե և Սլադկոյե բնակավայրերն ազատագրվել են», – նշվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։









