Foto

Ղազախստանը պատրաստ է ամսական 20 000 տոննա ցորեն մատակարարել Հայաստան

Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը։

Նշվում է, որ «Պրոդկորպորացիան»՝ ղազախական գերատեսչության ստորաբաժանումը, բանակցում է հայ գործընկերների հետ, որոնք շահագրգռված են ղազախական ցորենի կայուն մատակարարումներով։ Հեռանկարում Երևան ուղակվող հացահատիկի բեռնաթափման ծավալները կարող են ավելանալ։

Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։