Foto

Սլովակիայում գնացքներ են բախվել. կան տասնյակ վիրավորներ

Տասնյակ մարդիկ վիրավորվել են նոյեմբերի 9-ի երեկոյան Սլովակիայի արևմուտքում երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով։ Զոհեր չկան, 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Մնացած տուժածները ստացել են թեթև վնասվածքներ։ Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքից մոտավորապես 20 կմ հյուսիս, երկու գնացքում եղել է մոտ 800 ուղևոր:

Reuters-ը հաղորդել է, որ ըստ ոստիկանության տվյալների՝ զոհեր չեն եղել, վիրավորների թիվն էլ մեծ չէ, քանի գնացքները ճակատային բախում չեն ունեցել, և ոչ էլ ռելսերից են դուրս եկել, գնացքներից մեկը բախվել է մյուսի հետևի մասին։

24news.am