2023-ի սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները (219 զոհ, 22 անհետ կորած, 300 վիրավոր) ողբերգությունից երկու տարի անց որևէ կարգավիճակ չունեն: Այս մասին հայտնում է Արցախի Հեռուստատեսությունը:
Հայաստանի կառավարությունը անպատասխան է թողել տուժածների ընտանիքների բազմաթիվ դիմումները: 2025թ. հոկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նորից բարձրացրել է պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին հատուկ սոցիալական կարգավիճակ տալու հարցը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ այդ հարցը քննարկման փուլում է, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չկան:









