Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գովաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին «երկարատև խաղաղության հասնելու» ջանքերի համար, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք բարձր ենք գնահատում իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի անկեղծ ջանքերը, որոնք ուղղված են հարատև խաղաղության հաստատմանը։ Բավարարությամբ ենք հետևում այն ձեռնարկվող համարձակ քայլերին, որոնք այս ուղղությամբ իրականացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աստված տա, որ այդ վեհաշուք Հաղթանակը հանգեցնի ամուր համաձայնագրի, որը երկու ղեկավարների կառուցողական դիրքորոշման շնորհիվ տարածաշրջանում կամրապնդի խաղաղությունն ու անդորրը», — հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ նա Ադրբեջանի «հաղթանակը» դիտարկում է «ոչ թե որպես ավարտ, այլ որպես Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ճանապարհի հիմք»։









