Foto

Լևոն Արոնյանն ու Շանթ Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ: Երրորդ փուլում Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհի նկատմամբ:

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ:

Երրորդ փուլում Շանթը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի նկատմամբ: