Foto

Դրախտիկ գյուղում պահեստավորած անասնակեր է այրվել

Նոյեմբերի 6-ին` ժամը 17։53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի 6-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 21:50-ին։ Այրվել է մոտ 1000 հակ պահեստավորած անասնակեր։