Ինչի համար է նորաթուխ բռնապետը պայքարում մեր անցյալի դեմ։
Մեր անցյալը` պատմությունը, մշակույթը, լեզուն, եկեղեցին բռնապետի թշնամիներն են, որովհետեւ այդ ամենը ձեւավորում է Հայրենիքի մասին մեր պատկերացումները։
Հայրենիքի մասին եղած պատկերացումներից բխում է, թե ինչն է լավ, ինչը վատ, ինչն է բարին, ինչը` չարն, ինչ է հերոսություն, հայրենասիրություն, իսկ ինչն` ուրացում։
Ըստ այդ պատկերացումների, բռնապետն ուրացող է եւ դրա համար պետք է ռեւիզիայի ենթարկել հենց այդ պատկերացումները։ Եթե դրանք մերժվում են, ուրեմը բռնապետը ոչինչ է՛լ չի ուրացել եւ դնելով Աթաթուրքի ցիլինդրն, իրեն կարող է պատկերացնել մեծ ռեֆորմատոր` Աթաէրմենի։
Բռնապետի իրական թշնամին Խորենացին ու Մաշտոցն է, ինքն իրենց հետ է կռիվ տալիս, սակայն դեռեւս չի համարձակվում նրանց անունները տալ։









