Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը սահմանափակվել է՝ դառնալով միակողմանի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի Ափային պահպանության գլխավոր վարչությունը՝ մանրամասնելով, որ նեղուցով հարավից դեպի հյուսիս նավերի տարանցման սահմանափակումը պայմանավորված է բեռնատար նավի անսարքությամբ։
Նշվում է, որ մոտ 25 նավ ներկայում տարանցման հերթին է սպասում։
Ըստ տեղական աղբյուրի՝ պատճառը նեղուցում 274 մետր երկարությամբ «Boston Beacon» բեռնատար նավի գեներատորի խափանումն է։









