Foto

Գործարար Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են, տեղափոխել ՔԿՀ

Գործարար Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, Armenia Sputnik–ին ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել կալանավայրում պահման պայմանների պատճառով։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը ՝ երկու ամիս ժամկետով։