Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները՝ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:
Գաբրիել Սարգսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի հետ:
Երրորդ փուլ են անցել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Արոնյանի մրցակիցն է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհը, իսկ Սևյանի մրցակիցը՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Եվգենի Նայերը:









