Foto

Հայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ Սերիոն

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության նախաձեռնությամբ հունիսի 15-17-ը Հայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ Սերիոն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Պարալիմպիական խաղերի ու աշխարհի առաջնության բազմակի չեմպիոն և մրցանակակիր Ռոզ Հոլերմանն ու Սթիվ Սերիոն, հայ երիտասարդների և հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ, Երևանում և Գյումրիում անցկացրել են մարզումներ, աշխատարաններ և վարպետության դասեր: 

Հունիսի 17-ին Ազատության հրապարակում կազմակերպվեց անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ: Ծրագիրն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի, «Այբ» դպրոցի,  Շենգավիթի  մանկապատանեկան մարզադպրոցի և Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ: