Foto

Հայրապետյանը Փարիզում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատարին

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը գրել է.

«Փարիզում հանդիպել եմ Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսի հետ։ Քննարկվել են պաշտպանական արդյունաբերության, նորարարությունների, տիեզերական անվտանգության և Երկրի դիտարկման ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Քննարկել ենք նաև Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանական արդյունաբերության և տիեզերական տարածության գլխավոր տնօրինության (DG DEFIS) հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները»: