ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում զբոսաշրջային օպերատորների / գործակալների կողմից կազմակերպված տուրերի շրջանակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների համար ամենապահանջվածը եղել է Գառնի-Գեղարդ ուղղությունը: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Գառնու տաճար և Գեղարդի վանք այցելել է 16 537 միջազգային զբոսաշրջիկ: Երկրորդ տեղում Դիլիջանն է՝ 9 480 մարդ, երրորդ տեղում երևանյան շրջայցերն են՝ 9 174 մարդ: Ըստ այցելության վայրերի առաջին տասնյակը ունի հետևյալ տեսքը. 1. Գառնի-Գեղարդ՝ 16 537 մարդ, 2. Դիլիջան՝ 9 480 մարդ, 3. Երևանյան շրջայցեր՝ 9 174 մարդ, 4. Սևան՝ 8 931 մարդ, 5. Էջմիածին-Զվարթնոց՝ 7 318 մարդ, 6. Խոր Վիրապ՝ 7 287 մարդ, 7. Արենի՝ 6 015 մարդ, 8. Ծաղկաձոր՝ 5 412 մարդ, 9. Նորավանք՝ 5 399 մարդ, 10. Տաթև՝ 4 664 մարդ: Ամենից քիչ թվով զբոսաշրջային այցելություններ արձանագրել են Օշականը (806 մարդ) և Ենոքավանը (452 մարդ): Նշեմ, որ խոսքը վերաբերում է միայն տուրօպերատորների կողմից կազմակերպված այցելություններին և ներառում է տարվա առաջին կեսը: Դատողություններ անելու համար այս ինֆորմացիան, իհարկե, բավարար չէ, բայց կարծում եմ՝ հետաքրքիր է»։









