Կիրանցի դպրոցում այս պահին 37 աշակերտ է սովորում, 5 երեխա էլ նախակրթարան է հաճախում, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի եղել, այս պահին էլ 53 տուն է կառուցվում։
Ղալումյանը չպատասխանեց հարցին, թե Կիրանցում քանի՞ ընտանիքի փոխհատուցում տրվեց ու որքա՞ն։
«Դա գաղտնի տեղեկատվություն է, հրապարակման ենթակա չէ»,- ասաց նա։
 
                 
                                








