Foto

Ալմաթիում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Ալմաթիում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Ըստ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հայտարարության՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել նիստին։

Նիստը վարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։ Պապիկյանի անունը ներառված չէ մասնակիցների ցանկում։ Նիստի ընթացքում բովանդակալից քննարկում է ծավալվել բազմակողմ ռազմական համագործակցության արդիական հարցերի և դրա հետագա զարգացման վերաբերյալ։

Պաշտպանության նախարարների խորհուրդը հաստատել է, որ ռազմական համագործակցությունը շարունակելու է ուղղված լինել Համագործակցության պետությունների զինված ուժերի մարտական կարողությունների բարձրացմանը, ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության ապահովմանը։