Foto

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-31-ը:

Բացահայտվել է 88 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

39 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

6 դեպք՝ խարդախության,

5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,

3-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործունեության,

2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու։

Բացահայտվել է նաև ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սպանության նախապատրաստման, սառը զենք կրելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։