Foto

Խաղաղություն, ժողովրդավարություն, ընդհանուր արժեքներ. Միրզոյանը՝ Փարիզի Խաղաղության համաժողովի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Փարիզի Խաղաղության 8-րդ համաժողովին իր մասնակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ:

«Խաղաղություն, ժողովրդավարություն, ընդհանուր արժեքներ, նման մտածողությամբ գործընկերություններ, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտություն. սրանք են այն ընդհանրությունները, որոնք շարունակում են միավորել մեզ»,-գրել է Միրզոյանը:

Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովն անցկացվում է «Նոր կոալիցիաներ՝ հանուն խաղաղության, մարդկանց և մոլորակի» խորագրով: