Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային:
Շնորհավորելով Ստելլա Ռենիտային նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ընթացիկ ծրագրերի մանրամասները և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետը կարևորել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ԵՆԲ ծրագրերը: Անդրադարձ է կատարվել Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին:









