ԱՄՆ-ում միջուկային փորձարկումները կխաթարեն Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու Թրամփի փորձերը, ասվում է The Washington Post-ի հոդվածում:
Ինչպես նշում է աղբյուրը, այդ հայտարարությունները Թրամփի վարչակազմի կողմից կարող են օգտագործվել որպես լծակ Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի վերահսկման շուրջ բանակցություններում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները: ԱՄՆ վարչակազմի ղեկավարը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ փորձարկումների մասին է խոսքը, արդյոք նկատի ունեն միջուկային մարտալիցքերի պայթեցումը: Հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն հայտնել էր, որ 2025 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը կշնորհվի Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր նախկին պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոյին: Ավելի ուշ Թրամփը կատակել է, որ ակնկալում է այդ մրցանակը ստանալ 2026 թվականին:









