Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լիտվայից ստացել է պաշտոնական ծանուցում ընդհանուր սահմանը հատելու սահմանափակումների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի պետական սահմանային կոմիտեն։
Ըստ աղբյուրի՝ Լիտվայի ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայությունից ստացվել է պաշտոնական ծանուցում այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին որոշում է ընդունվել պետական սահմանը հատելու սահմանափակման և կասեցման մասին։
Ընդունված փաստաթղթով սահմանափակումներ են մտցվում Մեդինինկայի անցակետով անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի վրա մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









